Նովա հովազը վերադարձել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածք14 հոկտեմբերի 2021 - 11:18 AMT PanARMENIAN.Net - 2021-ի սեպտեմբերին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն արդեն մեկ տարի է՝ մշտադիտարկվում է CWR տարածքներում, տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Այն, որ հովազը նկատվում է նույն տարածքում, վկայում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին գիշատիչ հովազի համար և վերջինս մշտական բնակություն է հաստատել CWR-ում։ «Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել է CWR տարածքում դեռևս 2020-ի աշնանը։ Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Endangered EN C2a(i), իսկ տեսակը` Near Threatened կարգավիճակով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |