Մատվիենկո․ ՌԴ-ում հուսով են՝ Բաքուն և Երևանը կկատարեն ԼՂ մասով համաձայնագիրը14 հոկտեմբերի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագիրն Ադրբեջանի և ՀՀ միջև կիրագործվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Անշուշտ, անհանգստանում ենք, անշուշտ, ցանկալի է, որ համաձայնագիրը կատարվի, որպեսզի տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց լինի։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը»,-ասել է Մատվիենկոն Եվրասիական կանանց համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունավետ է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ կողմերը քննարկել են 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը |