Աբդուլլահ Գյուլ. Իրաքի էներգառեսուրսների տեղափոխումը կիրականացվի Թուրքիայի տարածքով24 մարտի 2009 - 01:11 AMT PanARMENIAN.Net - Իրաքի էներգառեսուրսների տեղափոխումը կիրականացվի Թուրքիայի տարածքով: Այդ մասին Իրաք կատարծ իր այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպել է իր իրաքցի պաշտոնակից Ջալալ Թալաբանիի հետ: Վերջերս Թուրքիան ու Իրաքը պայմանավորվել են համատեղ աշխատել տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ: Սերտ աշխատանքի հնարավորություններն ընդլայնվեցին այն բանից հետո, երբ Իրաքը, Թուրքիան ու ԱՄՆ-ն պայմանավորվեցին համատեղ հանձնաժողով ստեղծել, ինչը թույլ կտա կողմերին միասին աշխատել առկա խնդիրների լուծման վրա, հաղորդում է NTV-Turk-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |