Մինչև 3 հա հողատարածքի ոռոգման ջրի վարձը կփոխհատուցվի՝ կաթիլայինի անցնելու դեպքում14 հոկտեմբերի 2021 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը նախագիծ է ընդունել, ըստ որի մինչև 3 հա հողատարածքի ոռոգման ջրի վարձը կփոխհատուցվի 5 տարով, եթե անցում կատարվի կաթիլային ոռոգման։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողության և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման հրամայականով։ Նա նշել է, որ ոռոգման այդ տեսակի կիրառումը կնպաստի նաև հողօգտագործողների եկամուտների աճին։ Անդրադառնալով գերնորմատիվային հողատարածքներին, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը 2-3 անգամ ավելի է՝ Սանոսյանը նշել է, որ ընդունվող նախագիծը թույլ կտա այդ հողակտորներում ջրախնայող մշակաբույսեր աճեցնել, իսկ ջուրն էլ արդյունավետ կօգտագործվի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաստատել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» 2022–ի տարեկան ծրագիրը, ըստ որի հարակից համայնքներում կներդրվի կաթիլային ոռոգման ցանց։ Նախատեսվում է, որ դա հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ ոռոգում սակավ ջրային ռեսուրսներով` նվազեցնելով ոռոգման նպատակով ջրի բացթողումը Սևանից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |