ԶԼՄ․ Կրակոցներ Բեյրութում՝ 3 զոհ կա14 հոկտեմբերի 2021 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Կրակոցներ են հնչել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որտեղ ցույցի էին դուրս եկել շիաների «Հարաքեթ Ամալ» կուսակցության կողմնակիցները։ 3 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Լիբանանի ազգային NNA լրատվական գործակալությանը հղումով։ Տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ ինտենսիվ կրակոցները դեռ շարունակվում են։ Լիբանանի բանակի ներկայացուցիչները զգուշացրել են, որ զինվորականները կրակ են բացելու ցանկացած զինյալի ուղղությամբ, իսկ քաղաքացիական անձանց խնդրել են հեռանալ Բեյրութի փողոցներից և խուսաթել տնից դուրս գալուց։ Այժմ Լիբանանի բանակի ուժերը որոնում են կրակ բացած անձանց, պատահարի վայրում զրահատեխնիկա է հայտնվել։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին հեռացնել դատավոր Թարեք Բիթարին, որի վարույթում է գտնվում Բեյրութի նավահանգստում 2020-ին տեղի ունեցած պայթյունի գործը։ Photo. AP Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |