ԱՆ․ Աշխատում ենք՝ կրճատելու 14-օրյա թեստավորման պարբերականությունը![]() 14 հոկտեմբերի 2021 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կորոնավիրուսի տարածման աճող թվերին, հայտարարել է, որ փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ: «Հոկտեմբերի 13-ի տվյալով` ավելի քան 12,000 թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել: Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին: Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նոր նախագիծ է քննարկվում, ըստ որի՝ ժամանցի վայրեր՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ է նախատեսվում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |