ՀՀ-ում ռուսական ուղղափառ եկեղեցական համալիր կկառուցվի15 հոկտեմբերի 2021 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու եկեղեցական համալիր կկառուցվի՝ մայր տաճարով։ Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌՈւԵ նորաստեղծ Երևանի և Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ, Երևանի և Հայոց թեմակալ, արքեպիսկոպոս Լեոնիդը՝ նշելով, որ դա հեռանկարային խնդիր է նոր թեմի համար։ «Հեռանկարի խնդիրներն են Ռուս ուղղափառ եկեղեցու եկեղեցական համալիրի կառուցումը՝ մայր տաճարով, ինչպես նաև ՀՀ-ուm մեր հավատացյալների հոգևոր աջակցությունը»,-ասել է նա։ Արքեպիսկոպոսը նշել է, որ ՌՈւԵ-ն հիանալի հարաբերություններ ունի Հայ Առաքելական եկեղեցու հետ։ «Մենք աջակցություն ենք զգում և ղեկավարության, և հավատացյալների կողմից։ ՀՀ տարածքում կառուցվում են ուղղափառ եկեղեցիներ՝ ոչ մի խնդիր չեմ տեսնում միջեկեղեցական հարաբերությունների առումով»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշել է թեմ հիմնել Հայաստանի տարածքում։ Կազմավորվող ՌՈւԵ Երևանի և Հայոց թեմի առաջնորդը կկրի «Երևանի և Հայոց թեմակալի» տիտղոսը։ Նստավայրը կլինի Երևանում։ Մոսկվայի պատրիարքության հանրության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան նշել է, որ այդ որոշումը «եղբայրական երկխոսության ոգով» քննարկվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարգեգին Երկրորդի հետ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի հանդիպմանը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |