Երասխում հրդեհից մոտ 8000 հակ անասնակեր է այրվել![]() 16 հոկտեմբերի 2021 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Երասխ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին՝ ժամը 07։57-ին, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ: Կրակելու հետևանքով այրվել է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր։ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։ Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |