ՀՀ անձնագրի և ID-ի դիզայնը կփոխվի․ Մրցույթ է հայտարարվել16 հոկտեմբերի 2021 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող անձը և ինքնությունը հաստատող փաստաթղթերի` նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի ընտրության նպատակով ոստիկանությունը մրցույթ է հայտարարում ՝ սկսած հոկտեմբերի 15-ից՝ մեկամսյա ժամկետով: Մրցույթն անցկացնում է ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը` նույն հրամանով սահմանված կարգով: Մրցութային ֆոնդը կազմում է 3 միլիոն 80 հազար դրամ: Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև: Մրցույթին մասնակցել կարող են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, որոնք մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք): «Աշխատանքները (դիզայներական լուծումները) պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին (անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջները): Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսահամար) վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ըё ժամը 17:00-ն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |