Մուտքն ԱՄՆ կթույլատրվի միայն ԱՀԿ հաստատած պատվաստանյութերով պատվաստվածներին![]() 16 հոկտեմբերի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Մուտքն ԱՄՆ կթույլատրվի միայն ԱՀԿ հաստատած պատվաստանյութերով ամբողջական պատվաստում անցածների համար։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 8-ից, հայտնում է BBC-ն՝ Սպիտակ տանը հղումով։ Ըստ նոր կանոնների, ամբողջական պատվաստում ստացած անձինք պետք է ներկայացնեն ԱՄՆ ուղևորությունից 72 ժամ առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։ ԱՄՆ իշխանությունները ճանաչում են միայն այն պատվաստանյութերը, որոնք ընդգրկված են ԱՀԿ ցուցակում կամ ԱՄՆ Դեղամիջոցների և սննդի որակի սանիտարական հսկողության վարչության ցանկում։ Դա նշանակում է, որ մուտքն ԱՄՆ բաց է այն անձանց համար, որոնք պատվաստվել են բրիտանական արտադրության AstraZeneca, Pfizer, ամերիկյան Moderna և Johnson & Johnson, ինչպես նաև չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութերով։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր աշխարհում վարակվել է մոտ 40 մլն մարդ, մահացել է ավելի քան 4․8 մլն-ն։ Մահացու ելքով դեպքերի քանակով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 721,500 մահ։ Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |