Նախնական. ՔՊ-ն պարտվել է Գորիսում, Գյումրիում և Մեղրիում18 հոկտեմբերի 2021 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով Գորիսում, Գյումրիում և Մեղրիում պարտվել է։ Գորիսի քաղաքապետի ընտրություններում հաղթել է կալանքի տակ գտնվող, գործող ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Հաղթել է նրա գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը հայտարարել է, որ պատվով է պարտվել։ «Եթե իրոք արդար ընտրություն էր, ես խնդիր չունեմ»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։ Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել են «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները, հայտնել են կուսակցությունից։ Գյումրիում, ըստ նախնական տվայլների, 82 տեղամասից 54-ից ստացված տվյալների համաձայն, հաղթել է «Բալասանյան» դաշինքը 36.11% ձայներով: Երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 29.54% ձայներով: Մեղրիում նախնական տվյալներով 42.8%-ով հաղթել է Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» այստեղ ևս երկրորդն է՝ 32.8%-ով։ Դիլիջանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Սյունիքում առաջին անգամ են տեղական ընտրությունները համամասնական ցուցակով անցկացվել, ընտրողներն ընտրել են կուսակցություններին կամ դաշինքներին։ Ընտրություններ են կայացել Հայաստանի 9 համայնքում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով |