ՌԴ-ն Արցախի համար 10 տոննա հումանիտար բեռ է հասցրել Երևան

ՌԴ-ն Արցախի համար 10 տոննա հումանիտար բեռ է հասցրել Երևան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Օդա-տիեզերական ուժերի Իլ-76ՄԴ ինքնաթիռներով Երևան է հասցվել հումանիտար բեռի հերթական խմբաքանակը Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքների և տեղահանվածների համար։ Հումանիտար օգնությունը հավաքվել է և բեռնվել բարեգործական կազմակերպությունների կողմից Մոսկվայի շրջանի «Չկալովսկի» օդանվակայանում, տեղեկացնում է ՊՌ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Խնդիր էր դրվել 10 տոննա հումանիտար բեռ հասցնել ՀՀ։ Թռիչքն անցել է նորմալ, խնդիրը կատարվել է հստակ և համակարգված։ Հումանիտար բեռը տեղափոխվելու է Ստեփանակերտ»,-ասել է ՌԴ ՕՏՈւ ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։

Հումանիտար բեռի մեջ են նաև կրթական հաստատությունների համար նախատեսված սարքավորումներ, որոնց կարիքը հատկապես զգացվում է հեռավոր շրջաններում՝ կողմերի շփման գծի հարևանությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---