ՀՀ-ում կորոնավիրուսի 1192 նոր դեպք է գրանցվել և 28 մահ18 հոկտեմբերի 2021 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 283,183-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 28 դեպք է գրանցվել, 27-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5805 դեպք կա, այլ պատճառով՝ 1234: Ապաքինվել է ևս 996 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 254,932 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 21,212 է։ Հոկտեմբերի 17-ին կատարվել է 11,204 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,897,268 թեստ է արվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |