Աշնանային արձակուրդները` հոկտեմբերի 25-ից․ 1-ին դասարանցիներինը՝ ավելի շուտ

Աշնանային արձակուրդները` հոկտեմբերի 25-ից․ 1-ին դասարանցիներինը՝  ավելի շուտ

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:

2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․

աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների արձակուրդը տրվում է.

աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ,

ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,

գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է.

աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,

ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,

գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում:

Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու մասին լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---