Թանգարան, որտեղ կարելի է ապրել. «Գրանդ Հոթել Երևանում» բացվել է «Ազնավուր» նախագահական համարը18 հոկտեմբերի 2021 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին «Գրանդ Հոթել Երևան» բարձրակարգ հյուրանոցում տեղի ունեցավ «Ազնավուր» նախագահական համարի պաշտոնական բացումը: Նախագիծն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ, ինչի արդյունքում «Գրանդ Հոթելը» համալրեց հիմնադրամի աջակիցների շարքը։ Մեծանուն արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրի անունը կրող սենյակի համար վերափոխվել է նախագահական կարգի համարվող սենյակը։ Հյուրանոցի այցելուներն այժմ հնարավորություն ունեն ոչ միայն վայելելու բարձրակարգ հանգիստը, այլև թերթելու Ազնավուրի գրքերը, հին վինիլային նվագարկիչով վայելել նրա երաժշտությունը և նույնիսկ ծանոթանալ մի խորհրդանշական անձնական իրի հետ, որը ցուցադրված է այդ սենյակում։ Բացի այդ, սենյակի պատերը զարդարում են արտիստի ունիկալ լուսանկարները, ինչն էլ ավելի է մեծացնում նրա ներկայության զգացումը:
«Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի տնօրեն Նիկոլա Մանդոլլինին՝ խոսելով «Ազնավուր» նախագահական համարի մասին, նշեց, որ սենյակի վերափոխման համար օգտագործվել են մաեստրոյին պատկանող մի շարք իրեր: «Դրանց թվում է այն անձեռոցիկը, որն Ազնավուրը նետել էր մարդկանց ուղղությամբ հայտնի La Bohème երգը կատարելուց հետո: Սա պարզապես սենյակ չէ, սա թանգարան է, որտեղ կարելի է ապրել», - ընգծեց հյուրանոցի տնօրենը:
Նա հավելեց, որ Հայաստան իր այցերի ընթացքում մեծ արտիստը նախընտրում էր իր երևանյան հանգիստն անցկացնել հենց «Գրանդ Հոթել» հյուրանոցում՝ այդ սենյակում, որի պատուհանները դուրս են գալիս Ազնավուրի անվան հրապարակ: «Պատշգամբում մաեստրոն սիրում էր նախաճաշել և ճաշել, վայելել ժամանակը: Այս սենյակում նա ստեղծագորում էր, գրում երգեր, աշխատում, և հենց այս ամենն է, որ բացառիկ է դարձնում այն», - նշեց Մանդոլլինին:
«Ազնավուր» նախագահական համարի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի Ձմեռային այգում, ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը: Հյուրերը հնարավորություն ունեին տեսնելու սենյակը, ծանոթանալու դրա հարդարանքին, զգալու մեծանուն երաժշտի շունչը՝ վայելելով նրա երգերը: «Երևան» հյուրանոցը կառուցվել է 1926-1928թթ. Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: Բացման օրվանից «Երևան» հյուրանոցը հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների և արտիստների: 1920-30-ական թվականներին հյուրանոցում ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի, գիտության ամենանշանավոր ներկայացուցիչներ Եղիշե Չարենցը, Երվանդ Քոչարը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Փանոս Թերլեմեզյանը, Վիկտոր Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները և այլք: Այս անվանի հայ գործիչների անունները հյուրանոցի ներսում հավերժացնելու համար «Գրանդ Հոթել Երևանը» նախաձեռնեց իր սենյակներն անվանակոչելու խորհրդանշական նախագիծը, որի արդյունքում 2016 թվականից սկսած հյուրանոցում գործում են Եղիշե Չարենցի և Երվանդ Քոչարի անունով կոչված բարձր դասի լյուքս համարները: Այժմ այդ անվանական սենյակների շարքը համալրեց նաև «Ազնավուր» նախագահական համարը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |