ՀՀ-ն գնել է Sinopharm-ի ևս 200,000 դեղաչափ

ՀՀ-ն գնել է Sinopharm-ի ևս 200,000 դեղաչափ

PanARMENIAN.Net - Հայաստանը ձեռք է բերել Covid-19-ի դեմ չինական Sinopharm պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200,000 դեղաչափ։

Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ Sinopharm պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, Sinopharm-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Հայաստանում Covid-19-ի դեմպատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588,385 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 403,431, երկրորդ դեղաչափ` 184,954:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---