Ալեքսանդր Եսայանը` ՀՀ տեխնոլոգիական զարգացման, ոլորտի խնդիրների և անելիքների մասին18 հոկտեմբերի 2021 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը զրուցել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, ոլորտի խնդիրների և ապագա անելիքների մասին։ Նա նշել է, որ ՀՀ-ում ոլորտը բավականին մեծ զարգացում է ապրել և այսօր ինտերնետը Հայաստանում շատ ավելի լավն է, քան Եվրոպայի շատ երկրներում, ինչը փաստել են նաև եվրոպացի մասնագետները։ «Մենք արդեն սկսել ենք վերազինման մեր նոր ծրագիրը և 1 տարվա ընթացքում Երևանը կլինի վերազինված նոր ցանցով և կկարողանանք հայտարարել, որ Երևանն ամենաարագ ինտերնետով քաղաքներից մեկն է»,-ասել է Եսայանը։ «Հայաստանում կա մի քանի ընկերություն, որոնց ես տեսնում եմ, որ մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնան Unicorn՝ կարժենան 1 մլրդ դոլարից ավելի: Դա Հայաստանի համար նշանակում է, որ բնակչությանն ընկնող ընկերությունների քանակի համեմատ մենք կարող ենք մեր երկիրը դասել թոփ երկրների շարքում»,-ասել է նա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |