Factor. Ըստ համայնքապետի՝ Փելա սարի բարձունքն անցել է Ադրբեջանի հսկողությանը, մարզպետը ժխտում է18 հոկտեմբերի 2021 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փելա սարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Նրա խոսքով՝ երկու օր առաջ ռուս սահմանապահներն իջեցվել են այդ դիրքից: «Մեզ համար սարի այդ ճանապարհը միջդիրքային ուղի էր ծառայում, գյուղացիներն օգտագործում էին անտառ գնալու և վառելափայտ գտնելու նպատակով։ Տարիներ առաջ այդտեղ ՀՕՊ զորամաս է եղել, հետո ժամանակի ընթացքում այդ ճանապարհահատվածը սկսեցինք օգտագործել և՛ մենք, և՛ ադրբեջանական կողմը։ Հիմա լրիվ իրենցն է, փակել են մեզ համար»,- նշել է համայնքապետը։ Թե երբ և ում միջև է այսպիսի պայմանավորվածություն ձեռք բերվել, Փարսյանը տեղյակ չէ։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժխտել է այդ լուրը։ «Նման բան չկա, սուտ բաներ են»,-ասել է նա, սակայն, հավելյալ տեղեկություններ չի հայտնել։ Ճշտող հարցին՝ իսկ տեղեկությունը փորձե՞լ են հստակեցնել, մարզպետը բացասական պատասխան է տվել։ Կարդացեք նաև․ ԱԱԾ-ն հերքել է Փելա սար տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու լուրերը Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |