Վարդանյան եղբայրների 300 մլն դրամ աջակցության շնորհիվ ՀՀ-ում 150 անապահով ընտանիք կերջանկանա![]() 19 հոկտեմբերի 2021 - 12:20 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվել է բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը: Ամբողջ Հայաստանի տարածքից ընտրվել է150 սոցիալապես անապահով ընտանիք, որոնք տարիներ շարունակ երեխա չէին ունենում և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր: Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց բազմաթիվ ընտանիքներում կյանքը վերաիմաստավորվել է: 45 զույգ արդեն սպասում է ապագա բալիկի լույս աշխարհ գալուն: Մյուսները բուժման և հետազոտությունների տարբեր փուլերում են: Անպտղության հաղթահարման ծրագրի իրականացման համար բարերարները տրամադրել են 300 մլն դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |