Ղազինյանն 8-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ![]() 19 հոկտեմբերի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը կրկին չի ընտրվել պաշտոնում։ Իշխանական պատգամավորները նրա թեկնածությունը մերժում են արդեն 8-րդ անգամ։ Ըստ Դոնթի բանաձևի, այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն ընդդիմությանն է։ Հանձնաժողովի նիստի ընթացքում Ղազինյանը հրաժարվել է պատասխանել պատգամավորների հարցերին և հրաժարվել է եզրափակիչ ելույթից։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |