Հաղպատ տանող ճանապարհը հիմնանորոգվել է20 հոկտեմբերի 2021 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Մինչ նորոգումը ճանապարհի ասֆալտբետոնե պատվածքն անմխիթար վիճակում էր, կողային առուներ չկային, ճանապարհը կահավորված չէր, գոյություն ունեցող եզրապատերը կիսաքանդ էին, արհեստական կառուցվածքները՝ լցված, քարաթափման վտանգ կար։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը, նշում են «Ճանապարհաին դեպարտամենտ» հիմնադրամից։ Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ, որոշ հատվածներում կատարվել է հանույթ, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել է ճանապարհի նոր պատվածք, Հաղպատ բնակավայրում կառուցվել են մայթեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |