ԱՆ․ Գյումրի-Երևան ճանապարհին ՃՏՊ-ից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է20 հոկտեմբերի 2021 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ հոկտեմբերի 20-ի առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հոսպիտալացված 13 վիրավորից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Եվս մեկ տուժած տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Տուժածներ կան նաև Աշտարակի բժշկական կենտրոնում, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության: Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |