ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 2603 նոր դեպք է գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 2603 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2603 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288,906-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 37 դեպք է գրանցվել, 32-ը՝ կորոնավիրուսից և մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5902 դեպք կա, այլ պատճառով՝ 1243:

Ապաքինվել է ևս 827 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 257,352 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 24,409 է։

Հոկտեմբերի 20-ին կատարվել է 14,928 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,940,194 թեստ է արվել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---