Բաքուն ազատել է իրանցի վարորդներին![]() 21 հոկտեմբերի 2021 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին, որոնք ձերբակալվել էին Գորիս-Կապան ճանապարհին, որի մի հատվածում Ադրբեջանն անցակետ է տեղադրել։ Նրանք փոխանցվել են Իրանին։ Այդ մասին հայտնել է Sputnik Ադրբեջանը` երկրի Պետական մաքսային կոմիտեին հղումով։ Ադրբեջանը վարորդներին մեղադրում էր Լեռնային Ղարաբաղ բեռնափոխադրումներ իրականացնելու մեջ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի սահմանով «մաքսանենգության փորձի», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանն առանց պատշաճ փաստաթղթերի և անցակետերի շրջանցումով հատելու համար»։ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի իր հսկողսության տակ հայտնված հատվածում անցակետ է տեղադրել և զննում է ճանապարհով անցնող իրանական բեռնատարները և մաքսատուրք գանձում վարորդներից։ Ադրբեջանի այդ գործողությունները կտրուկ արձագանքի արժանացան Իրանում, երկու երկրների հարաբերությունները վատթարացան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |