Հարությունյան․ Տաթևում ՔՊ-ն մեծամասնություն չի ստացել, «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիրը» 1 ձայնով առաջ են21 հոկտեմբերի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ներկայացուցիչ Շահեն Հարությունյանը, անդրադառնալով Տաթև համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկին, ասել է, որ եթե գումարել «Շանթ դաշինքի» և «Ապրելու երկրի» ստացած քվեները, կարելի է տեսնել, որ մեկ ձայնով առաջ են անցել, ու այդպիսով ՔՊ-ն չի կարողացել մեծամասնություն ստանալ։ Հարությունյանը վերահաստատել է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն ձևավորի, գրում է «Առավոտը»։ Տաթև համայնքում վերահաշվարկ իրականացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության «կողմ» ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության «կողմ» ձայներն ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «կողմ» ձայներն ավելացել են 8-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել 3-ով։ Ըստ համայնքում վերահաշվարկի՝ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը Տաթևում եղել է 2613, ՔՊ-ն ստացել է 1288 քվե, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 952, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 337 քվե: Ստացվում է, որ վերջին երկու կուսակցության ձայների հանրագումարը 1289 է, իսկ ՔՊ-ինը՝ 1288: Անդրադառնալով կոալիցիա կազմելու հարցում «Ապրելու երկիր» կուսակցության հետ պայմանավորվածության առկայությանը՝ Հարությունյանն ասել է. «Ապրելու երկիր» կուսակցության հետ շփումները եղել են դեռևս ընտրությունների արդյունքների և վերահաշվարկի հետ կապված: Այսօր է ավարտվել վերահաշվարկը. հիմա Գորիսից ենք վերադառնում: Դեռ չենք հանդիպել: Կհանդիպենք, կքննարկենք: Երկուշաբթի օրը կլինի Տաթև համայնքի ավագանու առաջին նիստը, այդ օրը պետք է ընտրվի համայնքապետ, ուստի մինչև շաբաթվա վերջ կլինի հստակեցում»: Շահեն Հարությունյանն ասել է նաև, որ ընդհանուր առմամբ գոհ են ընտրությունների արդյունքներից: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |