Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ կներդրվի

Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ կներդրվի

PanARMENIAN.Net - Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ կներդրվի։ Սփյուռքի գործերի հանձնակատարներին կնշանակի ՀՀ վարչապետը։ Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության նիստում։

Հանձնակատարները կնշանակվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Նրանք չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատաժամանակի ռեժիմ:

Հանձնակատարը դիվանագիտական անձ չի համարվելու, նա լինելու է հայ համայնքի հետ աշխատող։

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման նպատակը Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումն է, այդ ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը բարձրացումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---