Քերոբյան․ Ամանորյա տոներն իրականում որկրամոլության մրցավազք են21 հոկտեմբերի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշմանը, ասել է, որ ամանորյա տոներն իրականում որկրամոլության մրցավազք են, իսկ որկրամոլությունը մահացու մեղք է համարվում։ Ըստ սեպտեմբերին կայացված կառավարության որոշման՝ Ամանորի և Սբ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։ Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն աշխատանքային օրեր են սահմանվում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հորդորել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը և 7-ը (մեռելոցը)։ Անդրադառնալով առաջարկին՝ Քերոբյանը նշել է, որ ինքը ևս Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է և մեռելոցի հետ կապված երբեք որևէ խնդիր չի առաջացել։ «Ես տարբեր ընկերություններ եմ ղեկավարել, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատել, և երբեք մեռելոցի օրը ցանկացողներին ազատ արձակելու որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է նա։ Քերոբյանը հավելել է, որ դեռ կանդրադառնան այս հարցին։ «Կանդրադառնանք, ավելի քիչ եմ հակված ամսի 7-ի առումով զիջման գնալ, իսկ ամսի 2-ի պարագայում ավելի հավանական է, որ ընդունենք»,-ասել է նա։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,5 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել օրինագծին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |