Նախարարը չի ժխտել կարտոֆիլի գնաճի կապն արտահանման հետ․ Ռեկորդ ենք խփել![]() 21 հոկտեմբերի 2021 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փաստել է, որ 2021 թվականին Հայաստանը կարտոֆիլի արտահանման ռեկորդ է սահմանել։ «Ռեկորդ ենք խփել․ 30,000 տոննա կարտոֆիլ է արտահանվել ՀՀ-ից։ Այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում», - ասել է նա՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ են գնահատականները, որ տեղական շուկայում կարտոֆիլի գնաճի պատճառը դրա մեծածավալ արտահանումն է եղել, գրում է Aysor.am-ը։ «Արտահանման աճը կամ դրա կապվածությունը գնաճի հետ կայանում է նրանում, որ եթե արտահանվում է կոնկրետ գնով և արտահանվող շուկայում այդ ապրանքն արժե կոնկրետ թիվ, ապա դա, բնականաբար, սինքրոնիզացնում է տեղական շուկայի գինը, այս դեպքում՝ կոնկրետ բարձրացնում է», - ասել է էկոնոմիկայի նախարարը։ Նա հավելել է, որ ստեղծված կոնյուկտուրայում ֆերմերներին չպետք է զրկել իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից։ Նախարարը հայտնել է նաև, որ կարտոֆիլի «ռեկորդային արտահանումը» դեպի ԵԱՏՄ երկրներ է եղել՝ հրապարակելով այլ ցուցանիշներ ևս։ «Այս տարի մոտ 180,000 տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել․ 25-30 տոկոսով ավելի շատ, քան անցյալ տարվա ցուցանիշն է։ Տարին դեռ չի ավարտվել, հույս ունենք՝ կանցնեք 200,000 տոննա ցուցանիշը», - ասել է Քերոբյանը։ Վահան Քերոբյանը, մտահոգություն հայտնելով գնաճի վերաբերյալ, նաև ասել է, որ կառավարության աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ «գնաճը, կարելի է ասել, խժռում է արած աշխատանքի մեծ մասը»: Նա հավելել է, որ ընդհանուր գնաճը 8.9 տոկոս է, բայց սննդամթերքինն ավելի բարձր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |