ԱԽ քարտուղար․ ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի22 հոկտեմբերի 2021 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆոյի» եթերում դժգոհություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից՝ նշելով, որ նրան մի քանի ամիս է մնացել, որից հետո ՔՊ-ն նոր թեկնածություն կառաջդրի։ Գրիգորյանն ասել է նաև, թե Թաթոյանից «անաչառ հայտարարություն չի տեսել»։ Ըստ նրա, ՄԻՊ հայտարարություններն ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, և նա «հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»։ ԱԽ քարտուղարն ասել է, որ ՄԻՊ-ը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետագայում հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարությունների կողմից։ «Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել։ Նրա ժամկետը սպառվում է և ես վստահ եմ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նոր թեկնածու կառաջադրի ՀՀ ՄԻՊ պաշտոնում»,-ասել է Գրիգորյանը։ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով ՊՆ կողմից Գեղարքունիքի մազրում ադրբեջանցիների ամրակայման մասին հայտարարությունը ՊՆ կողմից հերքելուն, նշել է, որ դրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը: Մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |