Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 67  նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին կատարվել է 249 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 4 երեխա:

Վարակակիրներից 53-ը Ստեփանակերտ քաղաքի, 8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15,355 քաղաքացու հետազոտություն, որից 1548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---