Գիշերն Արարատյան դաշտում մինչև -3 աստիճան կլինի, հողի մակերևույթին՝ -5...-6

Գիշերն Արարատյան դաշտում մինչև -3 աստիճան կլինի, հողի մակերևույթին՝ -5...-6

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -3, հողի մակերևույթին -5․.․-6 աստիճան ցուրտ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Երևանում՝ հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 23-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +17-+19 աստիճան տաքություն, 24-ի ցերեկը՝ +18-+20 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---