Նորվեգիան ՀՀ-ին Moderna-ի 620,400 դեղաչափ է նվիրում

Նորվեգիան ՀՀ-ին Moderna-ի 620,400 դեղաչափ է նվիրում

PanARMENIAN.Net - Հայաստանը կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության արտադրության 620,400 դեղաչափ պատվաստանյութ նվեր կստանա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«620,400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության Spikevax պատվաստանյութ նվեր Հայաստանին։ Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և Moderna ընկերության միջև եռակողմ պայմանագիր ենք ստորագրել: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Moderna ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար»,-ասվում է գրառման մեջ։

Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Ավելի վաղ Լիտվան էր ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի 50,000 դեղաչափ տրամադրել Հայաստանին։

Photo. AP
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---