Հանցավոր խումբը գումար է հափշտակել 44-օրյայի մասնակիցների կեղծ ցանկեր տրամադրելով![]() 22 հոկտեմբերի 2021 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն տեղեկացնում է 44-օրվա պատերազմի մասնակիցների անվան տակ գործող հանցավոր խմբի բացահայտման մասին։ Ըստ հաղորդագրության, խմբում գործել է նախկին պայմանագրային զինծառայող, ինչպես նաև «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահը, նախագահը ու Սևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո նրանք այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի ՊԲ N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր։ Այնտեղ նրանք ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են միության անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան տեղեկանքներ և այդ հիմքով զորամասերի ֆինանսական ծառայությունների կողմից հավելյալ հաշվարկվել և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո հանցավոր խմբի անդամների կողմից հափշտակվել է։ Ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |