Team Telecom Armenia-ն դարձել է SSSholidays-ի գլխավոր հովանավոր![]() 22 հոկտեմբերի 2021 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն դեկտեմբերի 6-12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք SSSholidays միջոցառմանը հանդես կգա որպես գլխավոր հովանավոր։ Seaside Startup Summit-ը ներկայանում է նոր ֆորմատով, որը առաջին անգամ կանցկացվի ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայմա էմիրությունում DoubleTree by Hilton հյուրանոցում։ Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և մոտ 15 ստարտափ թիմ: Այս նորաստեղծ ընկերությունների համար մշակվում է մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագիր, որից հետո վերջիններս կմասնակցեն Startup Battle-ի։ Գլխավոր մրցանակը Team Telecom Armenia ընկերություն կողմից կհանձնվի հաղթող ստարտափ թիմին։ «Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տեխնոլոգիական միջոցառումների կայացումը մեր թիմի ուշադրության կենտրոնում են։ Ուրախ ենք, որ Seaside Startup Summit-ը ներկայանում է այսպիսի հետաքրքիր ձևաչափով և վստահ, որ այս համագործակցության արդյունքները կնպաստեն մասնակից ընկերությունների և մրցակից ստարտափների զարգացմանը», - նշել է Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։ SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարելի է ծանոթանալ ընկերության կայքէջում։ Միջոցառման մասին տեսանյութ է հրապարակվել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |