17-ամյա տղան առանց համարանիշի BMW-ով 8 մեքենայի է բախվել Երևանում

17-ամյա տղան առանց համարանիշի BMW-ով  8 մեքենայի է բախվել Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց պետհամարանիշի BMW-ով Պուշկին փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի մեքենաներին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, գրում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է տուժած մեքենաների սեփականատերերի ինքնությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---