Ջերմուկում կբարեկարգվի ջրվեժի ճեմուղին, «Եղնիկի» դիտահրապարակ կկառուցվի![]() 23 հոկտեմբերի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում մեկնարկել են ենթակառուցվածքների արդիականացման մեծ ծավալի աշխատանքներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է: Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է մոտ 3 միլիարդ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |