ՌԴ-ում Covid-19-ով վարակման նոր դեպքերի և մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել![]() 23 հոկտեմբերի 2021 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Covid-19-ով վարակման նոր դեպքերի և մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 37, 678 նոր դեպք է գրանցվել, որը ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր, գրում է Deutsche Welle-ն։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր քանակը ՌԴ-ում կազմել է 8,205,983 մարդ։ Աճում է նաև մահացության օրական ցուցանիշը։ Ըստ օպերշտաբի տվյալների, մեկ օրում Covid-19-ից և դրա հետևանքներից մահացել է 1075 մարդ։ Սա նույնպես առավելագույն ցուցանիշ է համավարակի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 229,528 մարդ։ Արդեն մի քանի շաբաթ շարունակվող վարակման նոր դեպքերի աճի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրեր է հայտարարել հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը, իսկ առավել բարդ համաճարակային իրավիճակով շրջաններում՝ արդեն հոմտեմբերի 23-ից։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում, սահմանափակումները կարող են նոյեմբերի 7-ից հետո կրկին երկարացվել։ Photo. TASS Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |