ԱՀ նախագահը Ստեփանակերտում և Ասկերանի շրջանում ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքներին

ԱՀ նախագահը Ստեփանակերտում և Ասկերանի շրջանում ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ՝ ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատալով: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։ Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---