Ադրբեջանում պահեստազորի հավաք է անցկացվում

Ադրբեջանում պահեստազորի հավաք է անցկացվում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ից Ադրբեջանում մեկնարկել է պահեստազորի հավաքը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հավաքների հիմնական նպատակն է պահեստազորի զինծառայողների մարտական պատրաստականության, գիտելիքների և հմտությունների բարձրացումը, գրում է Sputnik Ադրբեջանը։

Զորավարժությունների ընթացքում զինապարտները ոչ միայն կկարողանան կատարելագործել նախկինում ստացած հմտությունները, զինվորական որակավորումն ու փորձը, այլ նաև կծանոթանան ադրբեջանական բանակում առկա զենքի և զինտեխնիկայի արդիական նմուշներին, կուսումնասիրեն դրանց շահագործման կանոնները։

Պահեստազորի հավաքը կտևի մինչև նոյեմբերի 6-ը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---