ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդը25 հոկտեմբերի 2021 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով։ Առողջապահության նախարարությունն այդպիսի առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին։ Այդ մասին հայտնել է նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, գրում է Factor.am-ը։ ԱՆ-ն առաջարկ է արել նաև, որպեսզի բուհերն անցնեն հեռավար ուսուցման տարբերակի։ Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։ «Կրթական այն հաստատությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։ Աշնանային արձակուրդները մեկնարկել են 2021 թ. հոկտեմբերի 25-ին և պետք է տևեին մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 3-12-րդ դասարանների համար։ Առաջին դասարանցիների արձակուրդը մեկնարկել էր հոկտեմբերի 18-ին։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |