Առուշանյանը չի վերցնի պատգամավորի մանդատը, մնալով Գորիսի քաղաքապետ![]() 25 հոկտեմբերի 2021 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում կալանավայրից «ՔՊ-ին հաղթած Առուշ Առուշանյանը որոշում է կայացրել՝ կմնա Գորիսում որպես քաղաքապետ»: Այդ մասին ասվում է դաշինքի ֆեյսբուքյան էջում։ Առուշ Առուշանյանը կարող էր վերցնել ԱԺ պատգամավորի մանդատը, քանի որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր է դրել, իսկ ցուցակում հաջորդ համարը Առուշ Առուշանյանն է։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի խնդրանքով փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այցելել է «Երևան-Կենտրոն ՔԿՀ»՝ իմանալու, թե Առուշանյանը ո՞րն է ընտրելու՝ մանդա՞տը, թե՞ Գորիսը։ Առուշանյանն ընտրել է Գորիսը։ Մեզ հետ զրույցում Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասել է որ Առուշանյանը հաստատում է իր հոր դիրքորոշումը, և չի վերցնելու մանդատը»,-ասվում է գրառման մեջ։ «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարը Ասպրամ Կրպեյանն է՝ Թաթուլ Կրպեյանի դուստրը, և, ըստ ամենայնի, նա էլ կզբաղեցնի թափուր մանդատը, եթե Դավիթ Սեդրակյանը 1 շաբաթվա ընթացքում մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ չվերցնի»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |