ՌԴ-ում «պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը![]() 25 հոկտեմբերի 2021 - 19:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում «Սպուտնիկ V»-ով «պատվաստվելուց» հետո Covid-19-ով ծանր հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը։ Այդ մասին հայտարարել է Գամալեայի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Եթե «Սպուտնիկ V»-ով իբր պատվաստված մարդիկ ծանր հիվանդանում են, ապա, ինչպես վկայում են տվյալները, նրանք, ցավոք, օգտվել են գնած, կեղծ հավաստագրերից։ «Պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։ Նա նշել է, որ պրեպարատի մարկերի առկայության հետազոտմամբ կարելի է պարզել՝ մարդն իրականում պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, թե ոչ։ Ըստ Գինցբուրգի, պատվաստման հավաստագրերի գնումը միայն մի մասն է այն ամենի, ինչ կատարվում է։ «Մարդիկ գումար են ծախսում, հետո սեփական փողով հիվանդանում և մահանում են։ Նրանք իրենք իրենց են խաբում։ Նաև նրանք մահացու վտանգի են ենթարկում մյուսներին»,-ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ-ում խարդախությամբ զբաղվող հանցախումբ էր հայտնաբերվել, որը կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր է վաճառել։ Խմբի կազմում 2 բուժաշխատող է եղել, որոնք պատվաստման մասին տեղեկատվությունը մուտքագրել են տեղեկատվական համակարգ, և ևս 6 անձ, որոնք վաճառում էին հավաստագրերը համացանցով։ Նրանք հասցրել են մոտ 1000 այդպիսի հավաստագիր վաճառել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |