Թուրքիայում անտառի հրկիզման կասկածանքով ՌԴ 7 քաղաքացու են ձերբակալել25 հոկտեմբերի 2021 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Անթալիայում անտառի չկանխամտածված հրկիզման կասկածանքով ձերբակալել, իսկ հետո կալանավորել են ՌԴ 7 քաղաքացու։ Միջադեպը տեղի է ունեցել Չաղլարջա տեղանքում, երբ զբոսաշրջիկները քայլերթ էին կատարում «Լիկիայի արահետը» երթուղով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ Գլխավոր հյուպատոսության վրա հղումով։ Նշվում է, որ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է կալանավորված զբոսաշրջիկներին, պարզաբանել նրանց ներկայացված մեղադրանքի էությունը և իրավական ասպեկտները։ Հյուպատոսությունը նաև հարցում է ուղարկել տեղի իշխանություններին՝ պահանջելով տրամադրել գործի նյութերը։ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է, որ քննչական և դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |