Վերդիի «Աիդան» վերադառնում է Օպերայի բեմ![]() 26 հոկտեմբերի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի (Իտալիա): Բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան: Զգեստների նկարիչ՝ Սուսաննա Ալավերդյան: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրավված է թատրոնի ստեղծագործական անձնակազմի ավելի քան 350 աշխատակից: Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով: «Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը: Սիրով հրավիրում ենք՝ ներկա գտնվելու այս կարևոր մշակութային իրադարձությանը»,- հանդիսատեսին ուղղված խոսքում նշել է Կարեն Դուրգարյանը: Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին։ Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո մասին է։ 1871 թվականի Ամանորի նախօրեին ներկայացման առաջնախաղին ներկա էին հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: Այդ կարևոր իրադարձությանը բացակայում էր միայն Վերդին: Կոմպոզիտորը 46 օր անց ներկա է գտնվել «Աիդայի» պրեմիերային հարազատ Միլանում: «Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |