Երևանում կկանգնեցվի Ալբերտ Ազարյանի արձանը![]() 26 հոկտեմբերի 2021 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում կկանգնեցվի 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, Օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի արձանը։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 26-ի նիստում։ Միջնորդությունը ներկայացրել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Արձանը կկանգնեցվի Մոսկովյան 3 հասցեում, Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում։ Նշվում է, որ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։ 1954 թվականին Ալբերտ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955-ին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից: 1956-ին Ազարյանն Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960-ին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1963 թվականին Ազարյանը մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։ Ազարյանը մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով: 1964-2000թթ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել են ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումներ: 2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ: Հանդիսանում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |