Օհանյան. Ասացին` Փելա սարի տարածքից միայն ռուսական հենակետն է հանվել26 հոկտեմբերի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, խոսելով ԱԺ-ում փակ քննարկման մասին, ասել է, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը վստահեցրել են, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ ԱԺ-ում տեղի է ունեցել սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման թեմայով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկումը, որին ներկա են եղել Կամո Քոչունցը և Արման Մարալչյանը։ «Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանց խոսքով` Փելա սարի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հենակետերի միջև եղել է Ռուսաստանի հենակետը։ Սակայն ռուսական կողմի որոշմամբ` ռուսական հենակետը հանվել է»,–ասել է Օհանյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` այս դեպքում լավ կլինի խորհրդարանական վերահսկողության ներքո գնալ և տեղում տեսնել, ճշտել ամեն ինչ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Կապանի Փելա սարը հանձնել են Ադրբեջանին։ Մամուլի այդ տեղեկությունները որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Նրա խոսքով` եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղակայվել են հայ և ադրբեջանցի զինծառայողները։ ԱԱԾ-ն հերքել է այդ լուրերը` ասելով, որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը |