ՀՀ քաղաքացիության տրամադրման ժամկետը կկրճատվի մինչև 90 աշխատանքային օր․ Նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ27 հոկտեմբերի 2021 - 12:41 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Կողմ է քվեարկել 58 պատգամավոր, 3-ը ձեռնպահ է մնացել։ Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քննարկման ժամկետը կրճատել մինչև 90 աշխատանքային օր՝ գործող 6 ամսվա փոխարեն։ Ըստ նախագծի, ազգությամբ հայ երեխաները, ում ծնողները ՀՀ քաղաքացի չեն, Հայաստանում բնակություն հաստատելու պահից քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան: Նախատեսվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի: Նախագծով սահմանվում է նաև ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ՀՀ քաղաքացիներից ծնված երեխաների կողմից քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ դրույթները։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |