Էրդողան․ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, եթե վերջինս լուծի իր խնդիրները Բաքվի հետ![]() 27 հոկտեմբերի 2021 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, եթե վերջինս լուծի իր խնդիրները Բաքվի հետ։ «Ամուր խաղաղության կառուցման համար պայմաններն այժմ բարենպաստ են, ինչպես երբեք։ Այդ հարցում Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խնդիրները կարգավորելու անկեղծ կամք դրսևորի։ Եթե նա անի դա, ոչ մի խոչընդոտ չի լինի Թուրքիայի և ՀՀ հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Թուրքիայի մասնակցությամբ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը շահավետ տնտեսական և առևտրային հարաբերություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար։ «Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում Իրանը, Վրաստանը և Հայաստանը, կշահեն դրանից»,-ասել է Էրդողանը։ Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել են նորակառույց միջազգային օդանավակայանի բացմանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |