Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է ԱՄԷ![]() 27 հոկտեմբերի 2021 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի պետական դրոշը: ՀՀ նախագահին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Արմեն Սարգսյանը, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցով 18 գտնվում Սաուդյան Արաբիայում, այդ երկրի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) 5-րդ համաժողովի բացմանը։ Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովրդի միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար: Ընթերցեք նաև․ ՀՀ նախագահը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |