Ադրբեջանական բուհում հայերեն են դասավանդելու․ Հետևելու են հայալեզու աղբյուրներին![]() 27 հոկտեմբերի 2021 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է հայոց լեզվի դասավանդում հետազոտողների համար։ «Դասընթացների նպատակն է հնարավորություն տալ հետազոտողներին հետևել հայկական մամուլին, ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ ընթացիկ և ապագա տնտեսական իրավիճակի մասին՝ հայալեզու աղբյուրներից, հետազոտություններ իրականացնել հայալեզու էլեկտրոնային ռեսուրսների կիրառմամբ»,-ասվում է Haqqin.az-ի հրապարակման մեջ։ Նախատեսվում է նաև վերլուծական նյութեր պատրաստել, հանդես գալ գիտական հոդվածներով։ Դասընթացները նախատեսված են 6 ամսյա ժամկետով։ Դասընթացների կազմակերպիչն է «Հայաստանի տնտեսության հետազոտությունների կենտրոնը»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |